Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն ԸՆը տեսչական այցելություն է կատարել Կորեական ազգային բանակի թիվ 525 զորամաս, որի կազմում է նաեւ նրա անձնական կարգադրությամբ ստեղծված հատուկ նշանակության գումարտակը։ Կորեայի աշխատանքային կուսակցության ու ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահը ղեկավարել է հատուկ նշանակության մարտիկների մարզումները, հայտնում է ՑՏԱԿ գործակալությունը։
Կիմ Չեն Ընը կարգադրել է բարձրացնել Կորեական ազգային բանակի մարտունակությունը ու մարտական պատրաստվածությունը։
Որպես խրախուսանք՝ նա լուսանկարվել է գումարտակի զինծառայողների հետ ու նրանց նվիրել հրացան ու երկու ռազմական դաշտային հեռադիտակ։ ՑՏԱԿ հաղորդագրության մեջ ճշգրտված չէ այդ զորամասի տեղակայման վայրը, որը Կիմ Չեն Ընը վերջին անգամ նոյեմբերի 3-ին էր այցելել։





























