Ճապոնիայի ու Ռուսաստանի կառավարությունները անցել են համաձայնեցման եզրափակիչ փուլին, որի նպատակն է բանակցություններ սկսել հարավային Կուրիլյան կղզիներում հնարավոր համատեղ տնտեսական գործունեության որոշակիացման ուղղությամբ։Նման բանակցությունների ձեւաչափի մասին համաձայնություն կարող է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ճապոնիա այցելության ժամանակ, հայտնում է Mainichi թերթը։
Այս հարցը բարդանում է նաեւ նրանով, որ ըստ Ճապոնիայի դիրքորոշման՝ նման գործունեություն այդ կղզիներում չպետք է իրականացվի ռուսական ինքնիշխանության պայմաններում։ Սակայն, թերթի փոխանցմամբ, ճապոնական կառավարությունում համարում են, որ եթե երկու երկրներն էլ որոշակի փոխզիջման գնան, դա կարող է ճանապարհ բացել դեպի համագործակցություն ձկնային տնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում։





























