Կորինթիանսի պաշտպան Ռոբերտո Կառլոսը իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի` Ոսկե գնդակի այս տարվա հավակնորդների մասին:
«Ինյեստան արժանի է Ոսկե գնդակի, բայց ոչ միայն աշխարհի առաջնության եզրափակիչում խփած գնդակի համար: Վերջին տարիների նրա ելույթները Բարսելոնայում ցույց են տալիս, որ նա աշխարհի համար մեկ ֆուտբոլիստն է»:





























