Բուլղարիայի կառավարությունը դեկտեմբերի 12-ը ազգային սգո օր է հայտարարել Խիտրինո երկաթգծային կայանում տեղի էր ունեցած երկաթգծային վթարի զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կառավարական տեղեկատվական ծառայությունը։
Զոհերի հիշատակին բոլոր պետհաստատությունների շենքերի վրա պետական դրոշները իջեցվելու են։
Խիտրինո երկաթգծային կայանում վթարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին։ Հեղուկացված գազ տեղափոխող գնացքի 12 ցիստեր դուրս էր եկել գծերից։
Պայթյունի ու հրդեհի հետեւանքով զոհվել է 7 մարդ, 29-ը այրվածքներ ու վնասվածքներ է ստացել։ Քանդվել է մոտ 50 մասնավոր տուն ու վարչական շենք։ Գյուղից տարհանվել է մոտ հազար բնակիչ։





























