Բրիտանիայի իշխանությունները որոշել են 2017-ի կեսերին հրապարակել փաստաթղթեր, որոնք վերաբերում են Օրգրիվի մոտ 1984-ին տեղի ունեցած այսպես կոչված ճակատամարտին։
Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ներքին հարցերով հանձնաժողովին նախարար Էմբեր Ռադդի ուղղած նամակում ասվում է, որ որոշվել է Ազգային արխիվ ուղարկել ընդհանուր առմամբ 30 փաստաթուղթ, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Դրանցից առնվազն մեկն անմիջականորեն վերաբերում է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել անգլիական Հարավային Յորքշիր կոմսությունում 1984-ի հունիսի 18-ին։ Այդ օրը Օգրիրվ փոքր քաղաքում տեղի են ունեցել դաժան բախումներ ոստիկանության ու հանքափորերի միջեւ, որոնք փորձում էին խանգարել տեղի հանքահորից ածխի դուրս բերմանը։
Այդ իրադարձությունը ընդունված է առանցքային համարել ածխի արդյունաբերության աշխատողների գործադուլների շարքում, որոնք ավարտվել են 1985-ի գարնանը։
Բրիտանիայի ՆԳՆ-ն մինչ այդ կարգադրել էր նոր հետաքննություն անցկացնել Յորքշիրում բախումների վերաբերյալ, որոնց հետեւանքով երկու կողմից էլ տասնյակ մարդիկ էին տուժել։
Բրիտանիայում հանքափորերի գործադուլները կազմակերպել էին արհմիությունները՝ ի պատասխան ածխահանքերի մի մասը փակելու՝ կառավարության որոշմանը։
Շատ բրիտանացիների մոտ արհմիությունները առայսօր ասոցացվում են Օրգրիվում ոստիկանության եւ հանքափորերի բախումների հետ։





























