Վրաստանի գյուղերից մեկի բնակիչները ստիպել են զբոսաշրջինի ներողություն խնդրել երկրի հյուսիսարևմտյան Սվանետիա ռեգիոնի տեսարժան վայրերի ֆոնին մերկ լուսանկարվելու համար, հայտնում է Վրաստան Sputnik–ը։

Տեսագրությունը, որում զբոսաշրջիկը ներողություն է խնդրում, իր Facebook էջում հրապարակել է ոմն Իրաքլի Նարսավիձեն։ «Սա այն երիտասարդն է, որը սոցցանցերում հրապարակել էր իր մերկ լուսանկարները Սվատենիայի ֆոնին։ Նման բան այլևս չի կրկնվի»,- գրել էր նա։

Ճանապարհորդը, որի անունը չեն հայտնում, վրացերեն ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էին այդ լուսանկարները։