Ֆրանսիայի Լիմեյ-Բրեվան քաղաքում օրերս հանցագործները կաշվե թանկարժեք իրեր են գողացել։ Գողոնի արժեքը գերազանցում է 1 մլն եվրոն,հայտնում է AFP–ն։
Խոսքը մասնավորապես ֆրանսիական հանրահայտ Hermes եւ Louis Vuitton ընկերությունների արտադրանքի մասին է։
Այս գործով արդեն սկսվել է քննություն, որով զբաղվում է ավազակության դեմ պայքարի հարցերով փարիզյան բրիգադը։





























