Հարավային Կորեայի քաղաքական կուսակցությունները որոշել են այս շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի ֆոնին իրադրությունը կայունացնելու համար միջոցներ մշակելու նպատակով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Կուսակցությունները մտադիր են կենտրոնանալ աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսությունը սատարելու ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկել այն օրինագծերը, որոնք հետաձգվել էին երկրում բարձրացած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի Ազգային ժողովն իմփիչմենթ էր հայտարարել նախագահ Փակ Կըն Հեին:
Նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են վարչապետ Հվան Գյո Անին, մինչեւ Սահմանադրական դատարանը վերջնական որոշում կայացնի Փակ Կըն Հեի ճակատագրի շուրջ:





























