ԱՄՆ հետախուզական միությունը մտահոգված է այն պատճառով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ենթադրաբար Ռուսաստանի հետ կապված գործողությունների մասին իր եզրակացությունները, գրում է The Wall Street Journal–ը։
Պարբերականը ներկայացնում է իր լրագրողների ստացած գրավոր հայտարարությունը, որն արել է ԱՄՆ հատուկ ծառայության ոմն ներկայացուցիչ։ «Մտահոգիչ է, որ ԱՄՆ ընտրությունների հետ կապված Ռուսաստանի գործողությունների մասին հետախուզական տեղեկությունը անմիջապես մերժվում է որպես սուտ կամ քաղաքականապես հիմնավորված տեղեկություն։ Նման տվյալներն անտեսելու եւ հատուկ ծառայության աշխատակիցների անաչառությունը կասկածի տակ դնելու փորձերը հակասում են այն ամենին, ինչն այնքան թանկ են գնահատում ազգային անվտանգության ոլորտի աշխատակիցները»։
Նշենք, որ The New York Times–ը ուրբաթ հոդված էր հրապարակել այս թեմայով, որում ասվում էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Ռուսաստանի հետ կապված հաքերները կարողացել են հասանելիություն ստանալ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի համակարգիչներին եւ գողանալ էլեկտրոնային տեղեկություն, որը, սակայն, այդպես էլ, չէր հրապարակվել։





























