Հայաստանի Հանրապետությունում իրականացվող էներգաարդյունավետության եւ էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Կոշ», «Նուբարաշեն», «Սեւան», «Վարդաշեն», «Աբովյան», «Հրազդան» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են արեւային-ջերմային ջեռուցիչներ, որոնք արդյունքում էներգախնայողությունը կհասցնեն միջինը շուրջ 50%-ի:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:





























