Մեծ Բրիտանիայի իրավապահները հատուկ գործողության ընթացքում 6 մարդու են ձերբակալել՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

22-36 տարեկան ձերբակալվածների թվում մեկ կին կա: Այլ տեղեկատվություն չի տրամադրվում:

Դեկտեմբերի 8-ին բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Ալեքս Յանգերը հայտարարել էր, որ սիրիական հակամարտությանը մասնակցող ԻՊ ահաբեկչական խմբավորումը իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում «հարձակումներ նախապատրաստելու համար չափազանց կազմակերպված կառույցներ ունի»:

ՄԻ-6-ի ղեկավարը նաեւ պարզաբանել է, որ վերջին երեք տարիներին բրիտանական հատուկ ծառայություններին հաջողվել է Միացյալ թագավորության տարածքում 12 ահաբեկչություն կանխել: