Թուրքիայի Բուրսա քաղաքի գիշերօթիկ դպրոցի աղջիկները դեռեւս անհայտ պատճառով զանգվածային ինքնասպանության փորձ են կատարել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Բուրսայի գիշերօթիկ դպրոցի աշխատողները նկատել են, որ մի խումբ աղջիկներ կտրել են երակները։ Աղջիկներին արագ հասցրել են հիվանդանոց։ Նշվում է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշյալ գիշերօթիկ դպրոցում սովորողները գտնվում են հատուկ պահպանության տակ, քանի որ տարբեր պատճառներով վերցվել են ընտանիքներից։