«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Քիրքուքի նահանգում 17 բնակչի են սպանել՝ նրանց մեղադրելով կառավարության եւ քրդերի հետ համագործակցելու մեջ, հայտնում է Al Sumaria–ն։

Նահանգը գտնվում է երկրի հյուսիսում, վրիժառությունը տեղի է ունեցել հսկողության տակ գտնվող Էլ Հավիջա քաղաքի մոտ։

«ԻՊ գրոհայիններն առավոտյան 17 քաղաքացու նկատմամբ հաշվեհարդար են տեսել՝ գնդակահարելով նրանց Էլ Հավիջայի մոտակա Բակարա ավիաբազայի տարածքում»,– հայտնել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ մահապատիժը տեսագրվել է։