ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիի թեկնածությունը ներքին անվտանգության ապագա նախարարի պաշտոնում։ Այս մասին ասված է Թրամփի անցումային շտաբի հայտարարության մեջ։
Քելլին նոր պաշտոնում կարեւոր առաքելություն պետք է կատարի «ապօրինի միգրացիայի զսպման եւ մեր սահմանների պաշտպանության համար», փոխանցում է BBC–ն։
Քելլին ավելի վաղ Fox News–ի եթերում հայտարարել էր, որ իր համար Թրամփի առաջարկը մեծ պատիվ է։ «Ամերիկացի ժողովուրդը քվեարկել է ահաբեկչությունը կանգնեցնելու, մեր սահմանների ինքնիշխանությունը վերադարձնելու օգտին»,– ասել էր Քելլին։





























