Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին եւ «Ջերմուկ գրուպ»-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր գործարանի շահագործմամբ աշխատատեղերի քանակը կավելանա շուրջ 15%-ով:


































