Դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է ԱՄՆ–ում տնտեսական գործընթացներով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ դոլարի փոխարժեքի աճը անդրադառնում է գրեթե բոլոր արժույթների վրա, այդ թվում՝ ռուսական ռուբլու, որը նկատելի աճ է գրանցել։ «Ընդհանուր առմամբ 2016-ին ռուսական ռուբլին կայունություն դրսեւորեց, նույնը վերաբերում է եւ հայկական դրամին։ 2015-ին դրամը բացառիկ կայունությամբ աչքի ընկավ բոլոր հետխորհրդային երկրներում ինֆլյացիայի եւ հիպերինֆլյացիայի ֆոնին»,– նշեց փորձագետը։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Մանասերյանի կանխատեսմամբ՝ դոլարի եւ ռուբլու փոխարժեքի աճը շարունակական չի լինի եւ եթե անգամ անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, ապա միայն դրական առումով։ «Ազգային արժույթի թեթեւ նվազումը միշտ նպաստում է արտահանման ծավալի աճին»,– պարզաբանեց տնտեսագետը։






























