Անկարայում ընթանում է ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության բարձր մակարդակով 9-րդ նիստը:
Վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ haqqin.az-ը հայտնում է, որ նիստի աշխատանքի ընթացքում «կհամաձայնեցվեն 2017 թվականի համատեղ միջոցառումները, կքննարկվեն ռազմական համագործակցության հարցերի լայն սպեկտր, տարածաշրջանում անվտանգության ապահովման աշխատանքների գլխավոր ուղղությունները, ինչպես նաեւ երկու երկրների զինված ուժերի միջեւ երկկողմանի կապերի խորացման միջոցառումների համալիրը»:





























