Հայաստանում նոր կուսակցություններին հիմնադիր համագումարից հետո մի տարի ժամանակ կտան գրանցման համար։  Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը։

Նախկին օրենքի համաձայն՝ կուսակցությունը հնարավոր է գրանցել հիմնադիր համագումարից ոչ ուշ, քան 3 ամիս անց։ Այդ ժամանակահատվածում պետք է կուսակցության անդամների թիվը հասցնել 100-ից 1000-ի։ Հիմա պահանջները մեղմացել են։ Պետք է գրանցվել մեկ տարում, իսկ գրանցման պահին անդամների թիվը պետք է կազմի 800։