Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը տեղյակ չէ Կասպյան պլատֆորմում տեղի ունեցած վթարի եւ անհետացած բանվորների մասին։

Ինչպես հայտնում է haqqin.az–ը, փոխվարչապետը եղել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը, որտեղ ցավակցություն է հայտնել Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ։ Լրագրողները որոշել են Աբիդ Շարիֆովից իմանալ անհետացած նավթագործների որոնման աշխատանքների ընթացքի մասին։

«Իսկ ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ես տեղյակ չեմ»,– ասել է Շարիֆովը զարմացած լրագրողներին։

Նշենք, որ փոխվարչապետը նաեւ համակարգում է արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերը։