ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Նագատոյում բանակցությունների ժամանակ երկու երկրների փորձագետներին կհանձնարարեն խորհրդակցություններ սկսել Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսվարական գործունեություն տանելու համար, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ուշակովի խոսքով՝ Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսվարման գործունեությունը կարող է վերաբերել ձկնորսությանը, զբոսաշրջությանը եւ բժշկությանը։