Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Կիեւի մարզի Կնյաժչի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ–ը։

«Իմ հրաժարականի մասին շատ վաղուց են խոսում։ Ես պատրաստվում եմ եզրակացություններ անել եւ շարունակել իմ գործը։ Եթե իմ հրաժարականի  համար հիմքեր լինեն, դա անպայման մի օր կպատահի, եւ ես դա կանեմ»,– ասել է Ավակովը։