Հայաստանում կպարզեցվի արտասահմանից հայ երեխաների քաղաքացիություն ստանալու կարգը:  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության է արժանացել դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին:

Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարել է, որ օրինագծի համաձայն՝ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի քաղաքացիներ չեն, քաղաքացիություն ստանալու իրավունք ունի, եթե մշտապես հանրապետությունում է բնակվում եւ հաշվառված է: Իսկ եթե նրա ծնողներից մեկը Հայաստանի քաղաքացի է, բավարար կլինի միայն նրա համաձայնությունը: