Գերմանիայի Մարբուրգ քաղաքում մասնավոր բժշկական պրակտիկա անցնող 2 աշխատակից հրաձգության զոհ են դարձել։ Միջադեպը տեղի է ունեցել գլխավոր կայարանից ոչ հեռու, փոխանցում է dpa–ն՝ վկայակոչելով տեղի դատախազությանը։

Անցորդները, կրակոցների ձայներ լսելով, ոստիկանություն էին զանգել։ Դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտնաբերել էին 2 տղամարդու դի։ Դեպքի վայրը շղթայված է, կասկածյաներին որոնում են։