Սիրիայի կառավարական զորքերը եւ աշխարհազորայիններն ավարտում են արեւելյան Հալեպը ահաբեկիչներից ազատագրելու գործողությունը։ Այս մասին ասել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ–լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ Սիրիայի բանակը գրոհայիններին դուրս է մղել բոլոր թաղամասերից, ամբողջովին ազատագրվել է 105 թաղամաս՝ 78.5 քառ/կմ մակերեսով։
Մարտերի ժամանակ զորքերը ոչնչացրել են ավելի քան 900 ահաբեկչի եւ տասնյակ միավոր ծանր ռազմական տեխնիկա։
Ընդ որում, Պոզնիխիրը նշել է, որ ռուսական ավիացիան Հալեպի շրջանում չի գործել հոկտեմբերի 18-ից։





























