ԱՄՆ-ում Նյու Յորք նահանգի ոստիկանները կալանավորել են հակահրդեհային կամավորական ծառայության աշխատակցին, որին կասկածում են ցինիկ սեռական հանցագործության մեջ։ Չարագործը բռնաբարել էր մի կնոջ, որը նախկինում ոստիկանությունում էր աշխատում։ Հետո նա իր հանցագործության լուսանկարները ուղարկել էր տուժածի նախկին աշխատակիցներին։ Նրանցից մեկը հանցագործի մասին հայտնել էր քննչական մարմիններին, որից հետո քրեական գործ էր բացվել։
Ջոնաթան Անտովելին հիմա պետք է կանգնի դատարանի առաջ, գրում է The New York Post–ը։
Հետաքննության տվյալներով, դեկտեմբերի 10-ին Ջոնաթանն ու տուժածը միասին մի երեկույթի են մասնակցել Լոնդ Այլենդի Հաափոջ թաղամասի հրշեջ ծառայության բաժանմունքում, որտեղ էլ հենց աշխատում էր Անտովելը, փոխանցում է NEWSru-ն։
Հավաքույթից հետո Ջոնաթանն աղջկան իր տուն էր հրավիրել։ Դրանից առաջ երկուսն էլ տարբեր տեսակի ոգելից խմիչք էին օգտագործել։
Նախկին ոստիկանը հայտնվել է Անտովելի ննջարանում, որտեղ գրեթե անգիտակից վիճակում ընկել էր մահճակալին։ Դրանից հետո տղան մերկացրել է նրան ու բռնաբարել։ Ընդ որում լուսանկարել է բռնաբարության ընթացքը ու լուսանկարները ուղարկել տուժածի գործընկերներին։
Լուսանկարները ստացածներից առնվազն երկուսը Նյու Յորքի գործող ոստիկաններ են։ Նրանցից մեկը միանգամից դիմել է Ներքին հետաքննությունների բյուրո (Internal Affairs Bureau - IAB)։
Տուժած կինը 10 տարի աշխատել է Նյու Յորքի ոստիկանությունում։
Հավելենք, որ IAB աշխատակիցները զբաղվում են այն գործերով, որոնցում իրավապահներն են ներգրավված։ 1992-2008 թթ․ այդ ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ կալանավորվել է Նյու Յորքի գրեթե 2000 ոստիկան՝ թմրադեղերի ապօրինի շրջանառության, կողոպուտի, կաշառակերության ու բռնաբարության մեղադրանքներով։
Նյու Յորքի ոստիկանները վախով ու քամահրանքով են վերաբերվում IAB –ի իրենց գործընկերներին՝ նրանց անվանելով «առնետների ջոկատ»։ Այդ հակակրանքը փոխադարձ է ու գուցե հենց դրանով է բացատրվում, թե ինչու է միայն մեկ ոստիկան IAB –ին հայտնել նախկին գործընկերուհու բռնաբարության մասին։





























