Ուկրաինայի Օդեսայի մարզում ավտոմեքենան, որի մեջ Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն էր, դուրս է թռել ճանապարհից։ Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է նրա քույրը՝ Վերա Սավչենկոն։ Նա նաեւ հրապարակել է լուսանկար դեպքի վայրից։
«Օդեսայի մարզում ճանապարհները մաքրված չեն ու սահում են․․․Ահա եւ արդյունքը՝ մեքենան դուրս է թռել ճանապարհից։ Բայց Ուկրաինայում ժողովուրդը շատ բարի է։ Եվ անտարբեր չէ ուրիշի դժբախտության հանդեպ։ 30 րոպեից մենք նորից ճանապարհի վրա ենք։ Միասի՛ն։ Միայն այդպես են հաղթում»,- գրել էր նա։
Սավչենկոյի օգնականուհի Տատյանա Պրոտորչենկոն պատմել է, որ Սավչենկոն Օդեսայի շրջան էր մեկնում ընտրողների հետ հանդիպման։
Նրա խոսքով միջադեպի հետեւանքով Սավչենկոն չի տուժել։

.jpg)





























