Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու նրա թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աշխուժացնել էներգետիկայի ոլորտում աշխատանքները, այդ թվում «Ակկույու» ատոմակայանի ու «Թուրքական հոսք» նախագծերի շուրջ, հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը։
«Դմիտրի Մեդվեդեւի ու Թուրքիայի վարչապետի միջեւ կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության զարգացման մասին 2016-ի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Նրանք պայմանավորվել են նաեւ աշխուժացնել աշխատանքները էներգետիկայի ոլորտի խոշորագույն նախագծերի՝ այդ թվում «Ակույու» ԱԷԿ-ի ու «Թուրքական հոսք»գազամուղի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։






























