Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահներ չեն եղել, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Նախագծի համաձայն՝ ՊՆ–ն պլանավորում է կազմակերպել այն ապագա ռազմական բժիշկների զորակոչը, որոնք ավարտել են Բժշկական համալսարանի Ռազմա–բժշկական ֆակուլտետի մագիստրատուրան, սակայն հետո ինտերնատուրայի քննությունները չեն հանձնել։





























