Վրացի գործընկերներն անում են հնարավոր ամեն բան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացելու համար։ Այս մասին դեկտեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողների ասել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանը։
Տրանսպորտի նախարարության պատվիրակությունը եղել է անցակետում եւ՛ ռուսական, եւ՛ վրացական կողմերից։ «Եթե դուք այնտեղ լինեիք, կտեսնեիք, թե ինչու է լեռնանցքը փակ։ Այնտեղ անընդհատ ձյուն է գալիս, եւ տեղաշարժվելը կարող է վտանգավոր լինել»,– ասել է Հարությունյանը։ Այդուհանդերձ, փոխնախարարը վստահեցրեց, որ ձյան տեղումների պակասելուց հետո Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները կբացեն այն հնարավորինս արագ։





























