Ֆիլիպինները ԱՄՆ–ին կոչ է արել վերանայել Մանիլային հումանիտար օգնության կասեցման մասին որոշումը։ Ընդ որում, Ֆիլիպինների ԱԳ նախարար Պերֆեկտո Յասայը պնդում է, որ օգնությունը պետք է տրամադրվի առանց նախապայմանների, հայտնում է Reuters–ը։
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ–ը ուզում է օգնել, ապա պետք է անի, առանց որեւէ պայմանների։ «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ–ը կվերանայի այդ որոշումը։ Մենք միշտ խնդրել ենք մեզ վերաբերվել որպես հավասարը հավասարին՝ փոխադարձ հարգանքի հիման վրա»,– ասել է Յասայը։ Նրա խոսքով՝ Ֆիլիպինների կառավարությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթահարի մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ ԱՄՆ մտահոգությունը։





























