Ճապոնական Vinclu ընկերությունը սկսել է Gatebox սարքի նախնական պատվերներ ընդունել։ Այդ սարքի շնորհիվ կարելի է «հոլոգրաֆիկ կին» ձեռք բերել, հայտնում է The Telegraph–ը։

Gatebox -ը սարքն ունի  համակարգչային համակարգ եւ պրոյեկտոր, որը վերստեղծում է Ազում Խիկարի անունով մի աղջկա հոլոգրաֆիկ պատկերը։ Աղջիկը կարող է զրուցել իր տիրոջ հետ,  նրան հաղորդագրություններ գրել, արթնացնել առավոտյան, նաեւ կառավարել լուսավորության, ջեռուցման համակարգերն ու որոշ կենցաղային տեխնիկա։-The Telegraph-ը հայտնում է, որ հոլոգրաֆիկ ընկերուհին կարող է նույնիսկ բարկացած հաղորդագրություններ ուղարկել տղամարդուն, եթե վերջինը ուշանա, բացատրելով, որ «իրեն մենակ է զգում»։

Խիրակին երկնագույն մազերով անիմե  ոճով նկարված աղջիկ է։ Gatebox –ին նվիրված կայքում նշված է, որ նա 20 տարեկան է, հասակը 158 սմ է, սիրում է փքաբլիթներ ու ատում միջատներին։

Արդեն ստեղծվել է սարքի 300 նմուշ, որը հասանելի կլինի Ճապոնիայի ու ԱՄՆ բնակիչներին։ Սարքի արժեքը 298 հազար իեն է՝մոտ 2․5 հազար դոլար։