Պեկինի կառավարությունը կարգադրել է քաղաքի օկրուգում դադարեցնել կամ կրճատել 1․2 հազար գործարանների գործունեությունը օդի աղտոտման վտանգավոր մակարդակի պատճառով, հայտնում է Reuters–ը։

Այդ ձեռնարկություններից են նաեւ Sinopec նավթաքիմիական ընկերությունն ու Cofco սննդի արտադրամասը։ Ընդհանուր առմամբ կարգադրությունը կվերաբերի 700 ընկերությունների։

Նախօրեին քաղաքի իշխանությունները եղանակային տագնապի «կարմիր» մակարդակ են հայտարարել օդի ուժեղ աղտոտման ու դրա հետեւանքով առաջացող սմոգի պատճառով։