Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող է կասեցնեն ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներդրումները՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրության հետեւանքով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը նշում է, որ Էր Ռիյադը «վերանայում է ԱՄՆ-ում իր ֆինանսական ռազմավարությունը՝ կապված ամերիկյան քաղաքական իրավիճակի փոփոխության հետ»: Դրա պատճառը  2 իրադարձություն են՝ ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի ընդունումը, որով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին իրավունք է վերապահվում  Սաուդյան Արաբիայի դեմ հայցեր ներկայացնել, եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը: Հանրապետականը քանիցս հանդես է եկել այս օրինագծի աջակցությամբ:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ թագավորության ինքնավար հիմնադրամը արդեն կասեցրել է ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներդրումները մինչեւ չհստակվի, թե Էր Ռիյադի նկատմամբ Վաշինգթոնն ինչ քաղաքականություն է ընտրելու: Դրանից զատ, նավթային պետական Saudi Aramco ընկերությունը կարող է բաժնեթղթերը տեղակայել ոչ թե ԱՄՆ-ի, այլ ուրիշ պետության բաց շուկայում: Ակնկալվում է, որ այս գործողությունը կիրականացվի արդեն 2017-2018 թվականներին: