Երեւանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ Հայաստանում Ամանորը նշելուն, հատկապես ալկոհոլային խմիչք օգտագործելիս:
ԱՄՆ դիվանագիտական անվտանգության գրասենյակը տոնի նախաշեմին հաղորդագրություն է տարածել: Թեպետ Հայաստանում դեսպանատան կամ ամերիկացիների հասցեին որեւէ կոնկրետ սպառնալիք չկա, դիվանագետները հայրենակիցներին կոչ են անում զգոն լինել: «Տոների ժամանակ, հնարավոր է, որ փողոցներում ոչ սթափ մարդիկ լինեն, ինչը մեծացնում է ավտովթարների եւ բախումների ռիսկը: Հարբած ղեկին մի՛ նստեք»,- նախազգուշացրել են ամերիկացիներին:
Բացի այդ, ամերիկացիներին կոչ են անում «պատասխանատվությամբ խմել»:




























