Համաշխարհային դասակարգման առաջին համար, Գարի Կասպարովի սան, նորվեգացի 19-ամյա գրոսմայստեր Մագնուս Կարլսենը Մեծ Սաղավարտի առաջին փուլի` Նանկինի սուպերմրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հաղթողի կոչումը: Նախավերջին տուրում Կարլսենը 32 քայլում պարտության մատնեց բուլղարացի Վեսելին Տոպալովին եւ 6,5 միավորով անհասանելի դարձավ աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի եւ Էթյեն Բաքրոյի համար: 9-րդ տուրում Անանդը ոչ ոքի խաղաց Վուգար Գաշիմովի, Բաքրոն` Վան Յուեի հետ:
9-րդ տուր
Տոպալով (Բուլղարիա) - Կարլսեն (Նորվեգիա)` 0:1
Գաշիմով (Ադրբեջան) - Անանդ (Հնդկաստան)` 0,5:0,5
Բաքրո (Ֆրանսիա) - Վան Յուե (Չինաստան)` 0,5:0,5
1. Կարլսեն` 6,5 միավոր
2-3. Անանդ, Բաքրո` 5-ական
4. Գաշիմով` 4
5. Տոպալով` 3,5
6. Վան Յուե` 3





























