Յակուտիայում Իլ–18 օդանավի վթարից տուժած 6 վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, եւս 28 մարդու դրությունը գնահատվում է ծանր։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են ՌԴ Առողջապահության նախարարության Հանրային առողջության եւ կապերի դեպարտամենտից։
«Սախայի Հանրապետությունում Իլ–18 օդանավի վթարի պատճառով հոսպիտալացվել է 34 մարդ։ Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 28-ինը՝ ծանր»,– հայտնել են դեպարտամենտից։





























