Ամանորյա տոներին կառավարությունը կշարունակի աշխատել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Կառավարությունը արձակուրդ չի ունենում: Բոլորդ պետք է նաեւ առաջիկա հանգստյան օրերին աշխատեք ինչպես հարկ է»,- ասել է նա նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կառավարության նիստին:
Դեկտեմբերի սկզբին Պետդումայի պատգամավորները արձակուրդների ժամանակացույցը փոխող որոշում էին ընդունել, որի համաձայն՝ խորհրդարանականները ավանդական հունվարյան տոներից բացի, պետք է գնային նաեւ ամենամյա վարձատրվող արձակուրդ՝ մայիսի 1-ից մինչեւ 15-ը: Մայիսյան արձակուրդների հաշվին ժողովրդի ընտրայներին փոխհատուցվում է գարնանային նստաշրջանի երկարաձգումը, որն ավարտվելու է ոչ թե հուլիսի սկզբին, այլ վերջին:
Ամանորյա տոները հաջորդ տարի կտեւեն հունվարի 1-ից 8-ը: