Հայաստանում քաղաքական միությունները իրական «դեմք» կստանան, երբ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնա խաղ։ Այս մասին դեկտեմբերի 19–ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը քանի ձայն կստանան, կորոշվի մի կենտրոնում։ «Մենք կսպասենք Գագիկ Ծառուկյանի որոշմանը։ Այսօր չկա ճամբար, որը չի սպասում Գագիկ Ծառուկյանի վերադարձին։ Աստված տա, որ նա վերադառնա Հայաստանի քաղաքական դաշտ»,– ասել է նա։





























