Մեծ Բրիտանիայից տխեկվոնդոյի վարպետ Լիզա Դեննիսը կանանց շրջանում համաշխարհային ռեկորդ է սահմանել մերկ ձեռքերով մեկ րոպեում կոտրած կերամիկական սալիկների քանակով, հայտնում է UPI–ն։
Guinness World Records Italian Show հեռուստահաղորդման ընթացքում բրիտանուհին ստուդիայում մեկ րոպեում կոտրել է 923 հատ սալիկ։
Ելույթի սկզբում Դեննիսը օգտագործել է երկու ձեռքերը , միաժամանակ կոտրելով 10- ական սալիկներից բաղկացած երկուական կույտ ։ Այս ձեւով նա կոտրել է աղյուսների մոտ երկու երրորդը։ Իսկ հետո նա միայն աջ ձեռքով է գործել։ Դրա պատճառով նա չի հասցրել կոտրել հազար սալիկ, ինչպես մտադրվել էր անել։
Բրիտանուհու ցուցադրած արդյունքը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում։ Նույնատեսակ ռեկորդ տղամարդկանց շրջանում նրա ամուսինն է սահմանել։



























