2017-ից սկսված՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներից ներմուծվող ապրանքները ԵՏՄ-ում կենթարկվեն մաքսազերծման, բայց միայն մասնակի։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
2015-ին անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը ստացել է 2 տարվա հետաձգում է ստացել իր ազատ տնտեսական գոտիների համար։ Այնտեղ արտադրված ապրանքները (ոսկերչական ու տեխնոլոգիական) կարելի էր ազատ արտահանել ԵՏՄ մնացած տարածքներ առանց մաքսազերծման։ Թե ինչ հումքից էին դրանք պատրաստված (ԵՏՄ ծագումով, թե երրորդ երկրների) նշանակություն չուներ։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
2017-ից սկսած, այն ապրանքները, որոնց համար օգտագործվում է արտասահմանից բերված հումք, անցնելու են մաքսազերծում, բայց միայն հումքի մասով։ Այսինքն պատրաստի ապրանքի ամբողջական արժեքի վրա տուրքը չի տարածվելու։
Իսկ եթե օգտագործվում է ներքին հումք (այսինքն ԵՏՄ երկրներից), ապա մաքսազերծում չի կատարվելու, ինչպես եւ հիմա։
Նկատենք, որ Հայաստանում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ ՝ բարձր տեխնոլոգիաների ընկերությունների համար («Ալյանս») ու ոսկերչական ընկերությունների համար ՝ («Մերիդիան»)։




























