Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան երկրի նախկին նախագահ Նեստոր Կիրշների մահվան կապակցությամբ հղած ցավակացկան հեռագրում նշել է, որ Կիրշների մահով Արգենտինան կորցրեց գլադիատորի: Մարադոնան նախկին նախագահին համեմատել է հեղափոխական Չե Գեւարայի հետ:

Մարադոնան չի մոռացել նաեւ հիշեցնել, որ աշխարհի առաջնությունից հետո Կիրշներ ամուսինները խնդրում էին իրեն չլքել ազգային հավաքականը: