ՌԴ կառավարությունը Պետդումա է մտցրել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի մասին Մոսկվայի ու Անկարայի միջեւ համաձայնագրի վավերացումը, հայտնում է Gazeta–ն։
Օրինագիծը պատրաստել էին Էներգետիկայի ու ԱԳՆ նախարարությունները։ Համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում 2016-ի հոկտեմբերի 10-ին, որից հետո օրինագիծը քննարկվել ու հաստատվել է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի ժամանակ։
Համաձայնագիրը ենթակա է վավերացման, քանի որ սահմանում է կանոններ, որոնք տարբերվում են ռուսական օրենսդրությամբ նախատեսվածներից։
«Համաձայնագրի նպատակն է ստեղծել բարենպաստ, թափանցիկ ու կայուն նորմատիվային իրավական բազա, այդ թվում հարկային ու մաքսային ռեժիմ՝ նախագծելու, կառուցելու ու շահագործելու համար գազատար համակարգ, որը ստեղծվում է ռուսական գազը Թուրքիա մատակարարելու ու ռուսական գազը դրանով սահմանակից պետություններ տարանցելու համար»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։





























