Հայաստանը չունենալով նավթ ու գազ, ինտելեկտուալ ռեսուրսի հաշվին, կարող է լինել առաջատար: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում գործող «ԱՄԱ կոմպրեսոր» ընկերության համասեփականատեր Ահարոն Տեր-Գրիգորյանը:
Պարոն Գրիգորյան, վերջերս վարչապետն այցելել էր ձեր գործարան: Ի՞նչ նոր ծրագրեր եք ներկայացրել նրան:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«ԱՄԱ կոմպրեսոր» ընկերությունը հիմնադրել ենք 3 եղբայրներով, 2004 թվականին: 2005 թվականին կնքել ենք արտահանման առաջին պայմանագիրը: Սկզբնական շրջանում արտադրում էինք ավտոմեքենաների գազալիցքավորման կայաններ: Մեր առաջին արտադրանքը եղել է փորձնական` կոմպրեսոր արտադրող ամերիկյան ARIEL ընկերության պահանջով: Նրանք համոզվեցին, որ մենք կարող ենք դա անել եւ այդպես դարձանք գործընկերներ: Ներկայում արդեն համագործակցում ենք նաեւ կոմպրեսոր արտադրող ամերիկյան այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Ջեներալ էլեկտրիկ»-ը, «Լերոյ»-ը, «Կորկեն»-ը, «Կամերոն»-ը, հանդիսանալով նրանց պաշտոնական արտադրողը: Գործունեության սկզբնական փուլում կայաններն արտահանում էինք միայն Վրաստան: Մինչ այդ Վրաստանից էին Հայաստան ներկրվում ավտոլիցքավորման կայանները: Առայսօր արդեն 10 տարի է անցել այդ կայանները նորմալ աշխատում են Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Բուլղարիայում: Ներկայում արտահանում ենք իրականացնում միայն Ռուսաստան: 60-100 աշխատատեղ ունենք, աշխատակիցների հստակ թիվը պայմանավորված է լինում պատվերներով, բոլորն էլ բարձր կարգի մասնագետներ են, նույնիսկ իրանցի զոդող ունենք:
Վարչապետի այցն անակնկալ էր` դրական հետեւանքներով: Մենք համաշխարհային մասշտաբի որակյալ ապրանք ենք արտադրում, բայց, ցավոք, այդ պահին գործարանում պատրաստի արտադրանք չունեինք: Ամեն դեպքում, վարչապետի այցը բարի էր: Հենց այդ օրն իմացանք, որ մեր կողմից մատակարարված ապրանքի դիմաց մեզ դրամական փոխանցում է արվել ռուսական գործընկեր կազմակերպությունից: Փաստորեն, նույն օրը թե' մեր գումարը ստացանք, թե' մեր նոր ծրագրերին որոշակիորեն ընթացք տրվեց: Անկեղծ ասած, Հայաստանում չեմ պատկերացնում մարդ, ով այս ոլորտից այնքան տեղեկացված լինի, որքան Կարեն Կարապետյանը: Նա քաջ տիրապետում է թե' Հայաստանի, թե' Ռուսաստանի, թե' Իրանի այս ոլորտի առանձնահատկություններին ու նրբություններին: Նա այդ երկրների հետ աշխատել է, առնչվել է, քաջատեղյակ է: Իր այցի կարճ ընթացքում ՀՀ վարչապետն առաջարկեց իր աջակցությունը ավելացնելու Ռուսաստան արտահանման ծավալները: Ասացի, որ մեր ապրանքը լավն է, բայց թանկ է: Պատասխանեց, որ ինքը կաջակցի, որ մեր արտահանումն ավելացնենք:
«Որակով պետք է կարողանաք ապացուցել ապրանքի թանկությունը»,- շեշտեց վարչապետը: Վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրեցի նաեւ Իրանի հետ կապված մեր ծրագիրը: Շատ թերահավատորեն, բայց վարչապետին հարցրեցի` արյոք դա հնարավո՞ր է իրագործել: Պատասխանեց` ինչո՞ւ ոչ, անպայման: Հաջորդ օրն ինձ զանգահարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը եւ ասաց` Իրան է գնում, իմ ծրագրի հետ կապված էլ քայլեր կձեռնարկի: Հուսով եմ` կստացվի: Գիտե՞ք, մեր գործում 10 տոկոսը մետաղ է, 90 տոկոսը ինտելեկտ: Վարչապետն իր վերջին հարցազրույցներից մեկում ասաց, որ ուզում է տեսնել ինտելեկտուալ Հայաստան: Շատ ճիշտ գաղափար է: Ըստ իս` մեր ընկերությունը այդ չափանիշին համապատասխանում է: Հայաստանը չունենալով նավթ ու գազ, մեր օրինակով` ինտելեկտուալ ռեսուրսի հաշվին, կարող է լինել առաջատար:
Գործունեության ընթացքում առհասարակ պետական օժանդակություն ստացե՞լ եք:
Այո: Նախ ներկայացնեմ մեր ճգնաժամը, որին հաջորդեց պետական օժանդակությունը: Մոլդովական պետական մի ընկերություն պատվիրել էր 6 կայան: Մոլդովայում սկսվեց նախագահական խժդժություններ, այդ ընկերությունից մեզ ասացին` սպասենք, դեռ գումար չունեն: Դիմեցինք ՀՀ կառավարություն, որպեսզի ժամանակավոր ներմուծման ռեժիմով ներմուծված սարքավորումների արտահանման ժամկետը երկարաձգեն: Կառավարությունը 6 ամսով երկարաձգեց արտահանման ժամկետը, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջոցով տեղեկացվեցինք, որ կարող ենք «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից ֆինանսավորում ստանալ: Այսպես, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից 2 անգամ ֆինանսավորում ստացանք: Այդ ընթացքում մենք վարկ էինք վերցրել մի բանկից, 1 ամիս ուշացրեցինք վարկի մարումը, դասակարգվեցինք, ինչից հետո ոչ մի բանկ չէր ուզում եւ չէր կարող մեզ հետ աշխատել: Այդ բանկից դոլարային վարկ էինք վերցրել, իսկ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն մեզ տրամադրեց դրամային արտոնյալ վարկ, որը նաեւ սուբսիդավորվեց Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Դա մեզ համար փրկություն էր: Երբ օրեր առաջ ռուսական ընկերությունից ստացանք մեր գումարը, մեր ազատ միջոցների հաշվին ամբողջությամբ մարեցինք նաեւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի վարկը: Այսուհանդերձ, մեծ հույս ունեմ, որ կշարունակենք համագործակցել «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ, դեռ բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք առանց ֆինանսավորման չենք կարող իրականացնել:
.jpg)
.jpg)





























