Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում օդանավերի սպասարկման սակագները այնքան էլ չեն թանկացնում տոմսերը: Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա հավաստիացմամբ՝ եթե համեմատենք տարածաշրջանի մյուս օդանավակայանների հետ, ապա կարելի է ասել, որ «Զվարթնոցը» սպասարկման որակով տարբերվում է: Բայց օդանավերի սպասարկման համար այստեղ ավելի քիչ է վճարվում, քանի կարելի էր ակնկալել նման որակի դեպքում: «Կարելի է ասել, որ գնի այս կոմպոնենտը գործնականում տոմսերի վրա չի ծանրանում: Ինչ վերաբերում է գնի մյուս կոմպոնենտներին, ապա հայկական շուկայի փոքր ծավալի պատճառով ավիավառելիքը ներկրում է միայն մեկ սուբյեկտ («Զվարթնոց» օդանավակայանն ինքն իսկ՝ ի դեմս կառավարող «Միջազգային օդանավակայաններ-Հայաստան» ընկերության): Այն ներմուծում է Ռուսաստանից կամ Եվրոպայից Վրաստանի տարածքով: Բայց անհրաժեշտության դեպքում գնումներ է կատարում նաեւ Իրանից»,- հավելեց Ավետիսյանը: