Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիվային է անվանել նրանց, ովքեր աջակցում են Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին սպանողին:
«Ինձ խնդրում են մեկնաբանել պաշտոնական անձանց, հասարակական գործիչների հայտարարությունները, մի շարք երկրներում ծավալված տեղեկատվական արշավները՝ ռուս դեսպանին սպանողին աջակցության արտահայտություններով: Ես դա չեմ մեկնաբանի: Դիվայիններն իմ թեմը չեն»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ ուկրաինացի պատգամավորը Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանողին հերոս էր անվանել: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դատապարտել էր Բեռլինի ծննդյան տոնավաճառում բեռնատարի կողմից բազմության վրաերթը, սակայն անտեսել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը:





























