Ամերիկյան Դարտմուտի համալսարանի կենսաբանները հայտարարել են, որ ճարպակալման հակում ունեցող երեխաներն առավել շատ են ենթակա արագ սննդի ազդեցությանը, քան ավելորդ քաշ չունեցող նրանց հասակակիցները: Այս մասին գրում է Informing-ը:

Մասնագետների խոսքով՝ դա կապված է ավելորդ քաշ ունեցող երեխաների գլխուղեղի «հաճույքի» կենտրոնների աշխատանքի առանձնահատկության հետ:

Հետազոտությանը 9-12 տարեկան 78 երեխա է մասնակցել, ինչի արդյունքում մասնագետները պարզել են, որ այն երեխաները, որոնք գիրության հակվածությունը որոշող FTO գենի տարբերակ ունեն, ավելի ակտիվ են արձագանքում վնասական սննդի գովազդին:

Փորձի մասնակիցներին առաջարկել են հեռուստաշոու դիտել, որի ցուցադրությունն ընդհատվել է արագ սննդի գովազդով: Ցուցադրության ընթացքում գիտնականները հետեւել են, թե «հաճույքի կենտրոններն» ինչպես են արձագանքում գովազդային հոլովակներին: Պարզվել է, որ FTO գեն ունեցող երեխաների մոտ դրանք ավելի ակտիվ են: