Գիտնականները կարծում են, որ 2016 թվականը օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում կարող է դառնալ ամենատաքը։ Այս մասին հայտնում է Informing-ը։
Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպության աշխատակիցները հայտնել են, որ ընթացիկ տարվա արդեն ավարտված 11 ամիսները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի սահմանած ռեկորդներն արդեն անցել են։ Հունվար-նոյեմբերին մեր մոլորակի կլիման ավելի է տաքացել Ցելսիուսի 0,94 աստիճանով, որը 0,07 աստիճանով բարձր է 2015-ի ցուցաիշներից։ Իսկ այն, որ անցած տարվա ռեկորդը 2016-ին կգերազանցվի՝ վկայում է դեկտեմբերի բարձր ջերմաստիճանը։
Փորձագետները կանխատեսում են, որ ընթացիկ տարվա տվյալներով՝ ջերմաստիճանը Ցելսիուսի 1,2 աստիճանով բարձր կլինի մինչինդուստիալ դարաշրջանի ցուցանիշներից։
Գիտնականները նշել են, որ բարձր ջերմաստիճանը պայմանավորված է մարդու գործունեությամբ։ Կլիմայագետների կանխատեսմամբ՝ կլիմայի վրա առավել շոշափելի ազդեցություն է ունենում մարդը՝ իր գործունեությամբ հրահրելով ջերմոցային էֆեկտի առաջացումը, որը նպաստում է ոչ միայն ջերմաստիճանի բարձրացմանը, այլեւ բնության տարբեր արտակարգ երեւույթների առաջացմանը։





























