ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը հավասարեցրել է երկրի վրա հարձակման հետ»

«Վլադիմիր Պուտինը վճռականապես դատապարտել է սադրանքը։ Այն որակել է որպես ահաբեկչություն, որպես մարդկային ողբերգություն, այդ պատճառով նախագահի համար դա շատ էմոցիոնալ եւ ծանր նորություն էր։ Դեսպանի վրա հարձակումը փաստացի հարձակում է երկրի վրա»,– ասել է նա։