Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին հետմահու Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում են տվել։ Այս մասին ասված է Կրեմլի կայքում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանում ասվում է, որ Ռուսաստանի  հերոսի կոչումը դիվանագետին է շնորհվել «Թուրքիայի Հանրապետությունում ՌԴ դեսպանի պաշտոնում ցուցաբերած խիզախության եւ տոկունության, ինչպես նաեւ ՌԴ արտաքին քաղաքական կուրսի իրականացման մեջ ունեցած ավանդի  համար»։

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ի երեկոյան՝ ֆոտոցուցահանդեսի ժամանակ։