Պեկինի շուկայում միկրոավտոբուսը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեպքը տեղի է ունեցել Պեկինի հյուսիսային մասում Չանպին թաղամասի բանջարեղենային շուկայում։
Նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը ու մխրճվել մարդկանց մեջ։ Ստացված վանսվածքներից չորս մարդ զոհել է։ Տուժածների ստույգ թիվը դեռ հայտնի չէ։





























